ՀՀ ՊՆ-ն հերքել է Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների նահանջի մասին լուրերը, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։
«Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- ասել է Թորոսյանը։
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ շուրջ 200 քառ կմ ՀՀ տարածք հիմա գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա էին սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ գնդակոծելով Գորիսի, Սոթքի և Ջերմուկի դիրքերը: Պաշտոնական տվյալներով՝ 2022-ի երկօրյա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 233 զոհ ունի։
2022թ. սեպտեմբերյան մարտերում մինչև այժմ անհետ կորած էին համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։ Նրանց մասունքներն Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել 2024թ․ հունիսի 21-ին։ Հուլիսի 2-ին ՔԿ-ն հայտնել էր, որ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ՝ ՀՀ ԶՈւ երկու զինծառայողի ինքնությունը պարզվել է։