ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ գնդապետ Ալեքսանդր Գորյանովին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հավելել են ՊՆ-ից։