Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Բանախոսները քննարկել են հունիսի 6-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև նիստի օրակարգային հարցերը:
Հիշեցնենք որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երևանում 2022-ի հունիսի 6-ին։