Նոյեմբերի 23-ին Երևանի «Դվին» համալիրում տեղի կունենա արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խորհուրդների համատեղ նիստ։ Այս մասին հաղորդվում է հանդիպման օրակարգում, որը տարածել է Հայաստանի ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ ԱԳ նախարարների խորհրդի, ՊՆ նախարարների խորհրդի և ԱԽ քարտուղարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի պաշտոնական, բաց մասը կսկսվի ժամը 11:30-ին և կհեռարձակվի։
Ժամը 15:00-ին մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը՝ պետությունների ղեկավարների և կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ, որին կհաջորդի ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ ընդլայնված կազմով։
Ծրագրում չի նշվում, թե ՀԱՊԿ երկրների ղեկավարներից ովքեր ներկա կլինեն հանդիպմանը։ Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Պուտինն անձամբ է մասնակցելու Հայաստանում ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նախատեսվում է նաև նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողով , որին ակնկալվում է, որ կմասնակցեն կազմակերպության երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը, ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները։