Զսպվածությունը պետք է երկկողմ լինի, կողմերի ձևակերպումներում ևս պետք է համաչափ մոտեցում լինի: Ես մեծ հարգանք եմ տածում այդ ամբիոնի, պատգամավորների նկատմամբ, սակայն կարծում եմ, որ պատգամավորները պետք է պատասխանատվություն ունենան: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:
Մինչ Յոլյանը՝ նրա հասցեին քննադատական ելույթով էր հանդես եկել «Հանուն հանրապետության» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Արման Բաբաջանյանը
Մոտենալով ամբիոնին՝ ՀՊ ղեկավարը ասաց, որ հարգում է ինչպես խորհրդարանին, այնպես էլ այնտեղ աշխատող պատգամավորներին, բացառությամբ՝ մեկի: Յոլյանը հիշեցրեց, որ Արման Բաբաջանյանն իր հետ վաղեմի հաշիվներ ունի, չնայած նրա հետ նույնիսկ որևէ կապ և հարաբերություն չի ունեցել:
Յոլյանը խորհրդարանականներին հիշեցրեց, որ մի անգամ ինքն արդեն ստիպված է եղել մամուլի ասուլիս հրավիրել, որպեսզի հերքի վերջինիս կեղծ մեղադրանքները, որոնք նա արել էր անցյալ տարի։