Համախշարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (#IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (#EBRD), Եվրոպական միությունը (#EU)՝ Fotowatio Renewable Ventures (#FRV)-ի հետ համագործակցությամբ, կաջակցեն Հայաստանում և Կովկասում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային էներգակայանի ստեղծմանը՝ Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Համաշխարհային բանկը:
55 մեգավատ պիկային հզորությամբ կայանը էներգետիկ ռեսուրսների կայուն և էժան այլընտրանքային աղբյուր է և կնվազեցնի կախվածությունը ներմուծվող էներգակիրներից: