ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքը։
Վահան Չարխիֆալակյանը նշել է, որ առաջին կիսամյակում իրականացված միջոցառումների արդյունքում 41 դեպքով հիմնավորվել է, որ թվով 100 հարկ վճարողներ գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։
«Նշված 100 հարկ վճարողները՝ ՊԵԿ նախագահի որոշումներով, ճանաչվել են փոխկապակցված: Տվյալ պարագայում մենք գործ ունենք բիզնեսը արհեստական տրոհելու գործընթացի հետ: Նպատակը մեկն է՝ պակաս հարկեր վճարելը: Այս գործողություններն առանձին դեպքերում պարունակում են քրեական օրենսգրքով արգելված արարք»,- հայտարարել է նա: