Համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկ քաղաքում գիշերային լուսավորության ցանց կկառուցվի և կարդիականացվի։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։
76 մլն 632 հազար դրամ արժողությամբ ծրագրի 60 տոկոս ֆինանսավորումը կկատարի պետությունը, 40 տոկոսը՝ համայնքը։ Ծրագրի շրջանականերում համայնքի 77 փողոցներում և նրբանցքներում կկառուցվի և կընդլայնվի գիշերային ցանցը, կտեղադրվեն 445 նոր հենասյուներ՝ 40-60 վտ հզորությմաբ լուսատուներով։ Աշխատանքների իրականացման մրցույթն արդեն հայտարարված է։