Դավիթ Սանասարյանի՝ երեխային վրաերթի ենթարկելու գործով նախաքննությունը կվերսկսվի։
Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՝ նշելով, որ դատավոր Ա. Մաթևոսյանը բավարարել է իր բողոքը՝ ընդդեմ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործը կարճելու քննիչի որոշման:
Սանասարյանը 2019թ. սեպտեմբերի 12-ին Կիեւյան 4 հասցեում գտնվող բակերից մեկում վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով։
2020թ. փետրվարի 25-ին Սանասարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է: