Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը սկսել է զբաղվել հայկական ավտոմեքենաների հետ կապված խնդրով. հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
«Մասնավորապես, որոշվել է ընդլայնել Միության երկրների մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակումը: Հայաստանին և Ղրղզստանին հանձնարարվել է տեղեկություն տրամադրել մաքսային տուրքերի և նման տրանսպորտային միջոցների նկատմամբ հարկերի և մաքսային տուրքերի վճարված գումարի չափի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ միջոցը կօգնի սահմանափակել ՌԴ տարածք Հայաստանից և Ղրղզստանից անձնական օգտագործման համար այն ավտոմեքենաների ներկրումը, որոնք թողարկվել են այդ երկրներում ավելի ցածր մաքսային տուրքերով՝ ի տարբերություն այլ ԵԱՏՄ անդամ պետություններում գործող տուրքերի: Նման տեղեկությունների առկայությունը կօգնի քաղաքացիներին խուսափել անբարեխիղճ ձեռնարկատերերից ավտոմեքենա գնելուց:
Հանձնաժողովի տվյալներով՝ ներկայում Հայաստանից և Ղրղզստանից միության մնացած մաքսային տարածք, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն, ներմուծվում են այն ավտոմեքենաները, որոնք ձևակերպված են մաքսատուրքերի իջեցված դրույքաչափերով:
ԵՏՄ-ին միանալու շրջանակներում Հայաստանի և Ղրղզստանի համար նախատեսված էր ԵՏՄ ՄՄՍ-ից մինչև 2020 թվականի հունվարի 1-ը տարբերվող մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառման անցումային շրջան:
Դրա հետ մեկտեղ, նվազեցված դրույքաչափերով մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված և 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ազատ շրջանառության մեջ դրված ավտոմեքենաները Միության այլ երկրներում ճանաչվում են օտարերկրյա ապրանքներ այնքան ժամանակ, քանի դեռ տարբերությունը չի վճարվել:
Միայն Հայաստանում մշտապես բնակվող անձինք կարող են իրենց մեքենաները ներմուծել Միության այլ երկրների տարածք և օգտվել այդ երկրներում գտնվելու ժամանակահատվածից՝ առանց այլ անձանց փոխանցելու իրավունքի և առանց մաքսային վճարների հավելավճարի անհրաժեշտության։