Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադառձել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված 2020թ. օգոստոս ամսվա ցուցանիշներին, համաձայն որի՝ օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է շուրջ 5 հազար ավելի աշխատատեղ:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է.
«Ինչ խոսք, համավարակի պայմաններում նման ցուցանիշն իրական ձեռքբերում կլիներ, սակայն, վերլուծության արդյունքները փաստում են, որ օգոստոսին հուլիսի նկատմամբ 5000 աշխատատեղերի ավելացումը հիմնականում հարկադիր պարապուրդից վերադարձածներն են:
Այսպիսով՝ համավարակի ֆոնին 5 հազարով աշխատատեղերի ավելացման ուսումնասիրության արդյունքում փաստում ենք դրա թվային մանիպուլյատիվ կողմերը:
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփել է են 2020 թվականի օգոստոս ամսվա ցուցանիշները:
Մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 618 հազար, ինչը 2020 թվականի հուլիսի համեմատ` ավելի է շուրջ 5 հազարով, իսկ 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատությամբ` 13.4 հազարով:
Միաժամանակ, 2020 թվականի օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան) կազմելով շուրջ 202 հազար դրամ՝ նախորդ տարվա 188 հազար դրամի փոխարեն: