Գիշերն իրադրությունը եղել է կայուն-լարված, մարտական գործողություններն ավելի ինտենսիվ վերսկսվել են առավոտյան,-այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը։
Նրա խոսքով՝ թշնամու նպատակն է հյուսիսում և հարավում մեր պաշտպանությունը ճեղքելը, որի համար գործի է դրված ռազմատեխնիկական ողջ արսենալը, նշանակության հատուկ ջոկատներ։ Այս պահին հրադադարի միտում չկա։