Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51382 -ի: Հոկտեմբերի 2-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 44406 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 187 քաղաքացի, փաստացի բուժվում է 5709-ը, գրանցվել է մահվան 966 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 300224 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 301 են։