Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնում է, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն ունի ավելի մեծ դերակատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Նա նշել է, որ Ռուսաստանն ունի հատուկ դեր, քանի որ հանդիսանում է Ադրբեջանի հարևան երկիր և չունի ընդհանուր սահման Հայաստանի հետ։
«Հենց սրանով է առանձնանում Ռուսաստանի դերը, քանի որ միջնորդ հանդիսացող մյուս երկրները հակամարտության գոտուց գտնվում են բավական հեռու և պատկերացում անգամ չունեն, թե ինչ է կատարվում այստեղ վերջին տասնամյակներին»,- ասել է Իլհամ Ալիևը Ալ Ջազիրային տված հարցազրույցում։