Արցախից եկածներին հիմնականում տեղավորել ենք մասնավոր սեկտորի կողմից տրամադրված հյուրանոցներում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեզազրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նա նշեց, որ պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանները դեռևս ամբողջությամբ գործի չենք դրել, դրանց մեծ մասն ազատ է։
« Ունենք ստեղծված սոցիալական աջակցության շտաբ, մի քանի կամավորական խմբերի հետ ևս կապի մեջ ենք։ Սննդի հարցը լուծվում է քաղաքացիների աջակցությամբ՝ մարզպետարանների հետ համագործակցությամբ։ Որպես այդպիսին լուրջ խնդիրներ չունենք, բայց ուժերի մեծ լարվածությամբ ենք աշխատում։ Ես կոչ եմ անում, որ աջակցությունը համակարգված տրամադրվի»,- մատնանշեց Բաթոյանը։
Նախարարի բնորոշմամբ՝ այսօր ապակենտրոն աջակցություն է կազմակերպվում, ինչը խրախուսելի է։
Զարուհի Բաթոյանը շեշտեց, որ շատ քաղաքացիներ ինքնաբուխ են Արցախից եկած ընտանիքներին աջակցելու նախաձեռնություններով հանդես գալիս առանց որևէ պետական կառույցի դիմելու։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազնական գործողություններ է իրականացնում Արցախի սահմանի ամբողջ երկայնքով։
Հակառակորդը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակչությանը։ Հրթիռակոծվում են Ստեփանակերտ և Շուշիի քաղաքները։ Ստեփանակերտում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ։ Կան նաև քաղաքացիական զոհեր և վիրավորներ։
Մանրամասները՝ տեսանյութում։