Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 370 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56821-ի: Հոկտեմբերի 12-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 45891 է, փաստացի բուժվում է 9598-ը, գրանցվել է մահվան 1026 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 327163 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 306 են։