Այսօր ԱԻ նախարար Ցոլակյանը հանդիպել է ֆրանսիական առողջապահական, հումանիտար մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։
Նախարարը, բարձր գնահատելով վերջիններիս հումանիտար առաքելությունը, նշել է, որ նրանք իրենց այցով կրկին հաստատել են, որ մարդասիրությունը ազգություն և սահմաններ չի ճանաչում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես պատերազմական, այնպես էլ COVID 19-ի ակտիվացման ներկայիս իրավիճակում անհրաժեշտ օժանդակության հնարավորությունները։