Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Կառավարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ։ Իսկ հիմա վարչապետը հանդիպում Է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։