Երևանում և հանրապետության մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Այս մասին հայտնում է Հայպետհիդրոմեդը։
Արցախում ևս տեղումներ չեն սպասվում: Արցախի հովիտներում այսօր ջերմաստիճանը +20…+24°C է, գիշերը կլինի +6…+10°C, նախալեռներում էլ +17…+22°C է, գիշերը սպասվում է +3…+7°C:
Արցախի Ջերմաջուրն է: Ջերմաջուր ասվածը տաք աղբյուրներն են Փոքր Կովկասի լեռներում 2200-2400 մետր բարձրության վրա՝ Թարթառ գետի կիրճում, Քարավաճառից դեպի հարավ։
Խորհրդային շրջանում այս վայրը առողջարանային կենտրոն է եղել։ 90-ականներին՝ Արցախյան ազատամարտի ժամանակ, Ջերմաջուրը մեծապես տուժել է ռազմական գործողություններից։
Չնայած դրան՝ «բնական ջակուզիները», որոնցում չես մրսի անգամ ձմռանը, այսօր էլ ուրախացնում են իրենց սակավաթիվ այցելուներին։ Գետի ափին բուժիչ ջրերի ջերմաստիճանը հասնում է 60 աստիճանի՝ անկախ տարվա եղանակից։ Հանքային ջուրն իր բաղադրությամբ և բուժիչ հատկություններով նման է Ջերմուկի և Չեխիայի Կառլովի Վառի հանքային ջրերին։
Ջերմաջուր տանող վտանգավոր ճանապարհն անցնում է լեռների ու անտառների միջով՝ Թարթառ գետի ափի երկայնքով։