Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հանդիպել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Ինչպես հայտնում են Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շարունակական սրման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նրանք ընդգծել են, որ անընդունելի է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների գրոհայիններին տարածաշրջան տեղափոխելը և, որ անհրաժեշտ է նրանց անհապաղ դուրս բերել այնտեղից: