Դատարանը մերժել է Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տևողությամբ դատական նիստ Հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Հուսով եմ պատկերացրեցիք ԱԱԾ և Դատախազության վճռականությունը և մեր ճշմարտության, ստի ու ապօրինության դեմ պայքարը: Դատարանը` կալանավորման միջնորդությունը մերժեց»,- գրել է Վարդևանյանը։
Նշենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվել է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ և 235-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Խոսքն իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին է։