Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Սոֆի Վիլմեսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: