ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեկան գործի շրաջանակում Քաջարան համայնքի ղեկավարն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն վերջինս չի ներկայացել, կապ է հաստատել վարույթն իրականացնող քննիչի հետ՝ խնդրելով ներկայանալ վաղը՝ դեկտեմբերի 23-ին: Այս մասին Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։ Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը բերման է ենթարկվել։
Ռիմա Եգանյանի փոխանցմամբ՝ վարույթն իրականացնող մարմինն ընդառաջել է նրա խնդրանքին:
Հիշեցնենք, որ Մ․ Փարամազյանը ևս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Հավելենք նաև, որ երեկ ձերբակալվել էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Նշենք նաև, որ երեկ նախատեսված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, բայց նա կարողացավ լինել միայն Սիսիանում։