Երևանի քաղաքապետարանը 6 ամիս է՝ պարգևավճար չի տրամադրում աշխատակիցներին։ Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նրա խոսքով՝ պատերազմական վիճակով պայմանավորված նման որոշում են կայացրել։ Ըստ քաղաքապետի՝ այդ խնայած գումարները կուղղվի կոնկրետ ծրագրի։ Հայկ Մարությանն արդեն կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, որպեսզի նա տրամադրի պատերազմի հետևանքով տեղաշարժման խնդիրներ ձեռքբերած քաղաքացիների հասցեները։
«Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների խնայած գումարներով այդ հասցեների շենքերում վերելակներ կտեղադրենք, որոնք թույլ կտան սայլակներով մուտք գործել վերելակ, կկահավորենք նաև մուտքերը։ Դա կանենք, որպեսզի պատերազմում հաշմանդամություն ձեռքբերած քաղաքացիները կարողանան ազատ տեղաշարժվել»,- մանրամասնեց քաղաքապետը։