Գագիկ Ջհանգիրյանը կարող է պաշտոն ստանալ։ Այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակը»։
Ըստ թերթի տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ:
«Խմբակցությունում կարծես թե արդեն եկել են ընդհանուր որոշման, որ այդ պաշտոնում պետք է առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը»,-գրում է թերթը:
Նշվում է, որ հունվարի 13-ին խմբակցությունը նախատեսում է ԱԺ-ում հանդիպում ունենալ Ջհանգիրյանի հետ, որից հետո նրա թեկնածությունը առաջադրելու մասով վերջնական որոշում կկայացվի: