Հունվարի 16-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով:
Հունվարի 17-ին և 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Ինչպես հաղորդում են ԱԻՆ-ից, օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։