Ալինա Նիկողոսյանը դադարում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:
«Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին»,- գրել է Նիկողոսյանը:
Նշենք, որ նրա հրաժարականի մասին տեղեկությունը հրապարակվեց այն ժամանակ, երբ արդեն հայտնի էր Արսեն Թորոսյանի մեկ այլ պաշտոնի անցնելու մասին։