Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը, որը հաստատության 5 տարվա ռազմավարական փաստաթուղթն է, ընդգրկում է մի շարք էական բաղադրիչներ. մասնավորապես` իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, նպատակների իրականացումն ապահովող միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե և վերահսկողության մեխանիզմներ:

Դպրոցի զարգացման ծրագիրը մշակելիս պարտադիր է նաև հաստատության առաքելության սահմանումը, դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, ֆինանսավորման մեխանիզմները և այլն: Ցանկացած գործողության համար պետք է սահմանել ակնկալվող արդյունք, որը պետք է լինի չափելի, արտահայտվի կոնկրետ ցուցանիշներով` թվեր, տոկոսներ, բնութագրիչներ: Յուրաքանչյուր գործողության համար պետք է կատարվի նաև ֆինանսական հաշվարկ` նշելով ֆինանսավորման աղբյուրը:

Զարգացման ծրագիրը հաստատում և դրա իրականացման ընթացքը վերահսկում է  դպրոցի կառավարման խորհուրդը` 5-ամյա ծրագրի հիման վրա կազմված աշխատանքային պլանների կատարողականների հաստատման միջոցով: Այդ նպատակով կառավարման խորհուրդը տարեկան առնվազն երկու անգամ քննարկում է ծրագրի դրույթների կատարողականները` տալով համապատասխան գնահատականներ, տնօրենին ապահովելով շարունակական խորհրդատվությամբ և այլ աջակցությամբ: Դպրոցի զարգացման ծրագրի իրականացմանը կարող են ներգրավվել համայնքի և այլ հաստատությունների ներկայացուցիչներ:

Համաձայն հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրության` զարգացման ծրագիրը տնօրենի հավակնորդից պահանջվող հիմնական փաստաթղթերից է, որի մշակման համար հավակնորդը հանդիպում է սովորողների, ծնողների և մանկավարժների հետ, ապա ծրագիրը ներկայացնում մանկավարժական ու ծնողական խորհուրդներին՝ նրանց քվեն ստանալու համար: Ընտրվելուց հետո զարգացման ծրագիրը դառնում է տնօրենի գործունեության հիմնական ուղենիշը, որը միաժամանակ նրա գործունեության արդյունավետության գնահատման առաջնային չափանիշն է: Զարգացման ծրագրի չկատարելը կամ ոչ բավարար կատարելն օրինական հիմք է տնօրենին անվստահություն հայտնելու համար:

Առնչվող Նորություններ

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին
Ադրբեջանը հայտարարում է՝ Տավուշի գյուղերի հանձնումը ենթադրում է ձերբակալություններ. Տիգրան Աբրահամյան
Կանադայում ձերբակալել են 419 կգ ոսկի գողանալու մեջ կասկածվող 6 մարդու
Լեոնարդո դի Կապրիոն Սկորսեզեի նոր ֆիլմում կարող է մարմնավորել Ֆրենկ Սինատրային
ՀՀ ԱԳՆ-ն կեղծ է անվանել ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված՝ Հայաստանի ռազմական ոլորտի մասին փաստաթուղթը
Զախարովան նշել է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» պայմանը
Черновик
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում մարտի 3-ին
Վարդենիսում անչափահասի նկատմամբ սեռական բռնության դեպքով 2 անձ է կալանավորվել 
Նաիրա Զոհրաբյանի ասուլիսը (ուղիղ)

Աբրահամյանը հայտարարել է Արցախից խաղաղապահների դուրսբերումից հետո տարածաշրջանում Թուրքիայի հզորացման մասին

Ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալն Արցախից ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը տարածաշրջանում, հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր...

Կարդալ