Խարկովի տարեցների խնամքի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 15 մարդ Է զոհվել, ևս հինգը՝ տուժել: Այս մասին հայտնել է երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հրդեհի մակերեսը կազմել է 100 քառակուսի մետր։ Հրդեհի մարման համար ներգրավվել է անձնակազմի 28 անդամ և յոթ միավոր տեխնիկա: Միջոցառումը որակվում է որպես պետական մակարդակի արտակարգ դրություն։