Հունվարի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:23-ին, Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում, Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։