Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել՝ ուղեղի կաթված ախտորոշմամբ։
Նրա վիճակը կայուն ծանր է գնահատվում։
Գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը եղել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ապա ՀՀ ոստիկանության պետ։