Հունվարի 23-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածում բուք է։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
Սևանի, Վարդենիսի տարածաշրջանների, Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: