ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ընտրվել է ԵԽԽՎ փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակներում ընտրվեցի Փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնում»: