Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ Երևանի քաղաքապետի պաշտոնից և դուրս չի եկել «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: «Արմենպրես»-ը հետ զրույցում այս մասին հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն մի ընթացակարգ` պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:
Տեղեկություններն այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեռացել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Դա հերթական բամբասանքն է»,- ասել էր Կարապետյանը։
Մեր հարցին, թե քաղաքապետը վերադարձե՞լ է արձակուրդից, Կարապետյանը պատասխանել է՝ այո։