Հայաստանը 5 գերիների դիմաց 1 գերի է փոխանցել Ադրբեջանին: Այս մասին ասել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման նպատակով իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։
Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ անձ և Երևան են վերադարձվել հինգ գերիներ:
Ռուս խաղաղապահները հետագայում էլ կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը»,- ասել է Մուրադովը։