Հունվարի 29-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը։ Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության, այդ թվում ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում արտաքին քաղաքական փոխգործակցության հրատապ հարցեր։