• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Մարտ 2021 11:55
  • 497.14
  • 588.86
  • 6.47
6 °c
Երևան
2 ° Sun
2 ° Mon
5 ° Tue
5 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Տիգրան Ավինյանը Սյունիքում մասնակցել է միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությանը

Հայաստան,
30 Հունվար 2021 10:56

Հունվարի 29-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ կայացել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման ու օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։

Իր խոսքում փոխվարչապետը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր հանդիպում ենք դժվարին իրավիճակում, երբ առկա խնդիրները ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև առաջին հերթին անվտանգային բնույթի են: Դրանց լուծումը պահանջում է հրատապություն, ինչպես նաև առավելագույն ճշգրտություն: Օրվա ընթացքում մեր ունեցած հանդիպումներն ու դիտարկումներն առավել ամբողջական պատկերացում տվեցին, թե ինչ հարցեր ունենք օրակարգում, որոնց մանրամասները այժմ պիտի համալիր կերպով քննարկենք: Սակայն առիթից օգտվելով՝ ուզում եմ վերահաստատել, որ կենտրոնական կառավարությունը Սյունիքի կողքին է բոլոր առումներով և բոլոր խնդիրների լուծման գործում: Ավելին՝ կառավարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել տնտեսական կոնկրետ միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, որոնք դրականորեն փոխելու են իրավիճակը՝ միևնույն ժամանակ լուծումներ ապահովելով առավել հրատապ խնդիրների համար»։

Օրվա ընթացքում փոխվարչապետն այցելել է Գորիս, Որոտան, Շուռնուխ և Կապան համայնքներ, տեղում ծանոթացել իրավիճակին, սոցիալ-տնտեսական ու անվտանգային պայմաններին։ Համայնքների բնակիչների հետ քննարկվել են հրատապ և երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցերն ու նախանշվել դրանց լուծումները։

Տիգրան Ավինյանի աշխատանքային այցն ամփոփվել է Կապանում, որտեղ կայացել է վերոնշյալ միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Փոխվարչապետը ներկայացրել է Որոտան և Շուռնուխ համայնքներում բնակիչների հետ քննարկումների արդյունքները, ըստ որոնց՝ բնակարանը կորցրած ընտանիքների համար կառուցվելու են նոր տներ։ Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկելու են մյուս շաբաթ։ Բնակարանը կորցրած ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրվելու է 300 հազար դրամ միանվագ աջակցություն։ Ավելին՝ մինչև բնակարանների կառուցումը, նվազագույնը 6 ամիս շարունակ, այս ընտանիքների յուրաքանչյուր անդամ ստանալու է նաև 68 հազար դրամ։

Խորհրդակցության ժամանակ մանրամասն անդրադարձ է կատարվել ռազմական գործողություններից առաջ գոյություն ունեցած և դրանց արդյունքում ի հայտ եկած խնդիրների ողջ համալիրին, այդ թվում՝  անվտանգության ապահովման միջոցառումներին, գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը և բնակչության պաշտպանության կազմակերպմանը։

Աշխատանքների իրականացման և ժամանակացույցի վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Tags: Ավինյանի այցը Սյունիքի մարզՄիջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Նոր տուն՝ 120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար (լուսանկար)

06 Մարտ 2021 11:20

Հայրենի Աքորի գյուղում 120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար տուն կկառուցեն: Այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության...

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի 508 նոր դեպք է հաստատվել

06 Մարտ 2021 10:56

Մարտի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 174257 դեպք, որոնցից 164654-ն` առողջացած, 3219-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ...

Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ

06 Մարտ 2021 10:34

Մարտի 6-ին, ժամը 05:51-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում...

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք

05 Մարտ 2021 22:48

Մարտի 4-ին հայրենիք են վերադարձել վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները: Զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանի հրամանատարությամբ առաքելություն...

  • Լրահոս

Հազվադեպ երևույթ է, որ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին. միջազգայնագետ

06 Մարտ 2021 11:49

Երեկ Արցախում աճյուններ չեն հայտնաբերվել. ԱԻՊԾ խոսնակ

06 Մարտ 2021 11:36

Նոր տուն՝ 120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար (լուսանկար)

06 Մարտ 2021 11:20

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի 508 նոր դեպք է հաստատվել

06 Մարտ 2021 10:56

Թևոսյանը պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու. Բաբայան

06 Մարտ 2021 10:47

Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ

06 Մարտ 2021 10:34

Ռուս խաղաղապահները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին Կանանց միջազգային օրվա առթիվ

06 Մարտ 2021 10:16

Մամուլի տեսություն. Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դիվկորպուսի «դեմարշը», Մարությանի անգործության հետևանքը

06 Մարտ 2021 09:31

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

06 Մարտ 2021 09:15

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

06 Մարտ 2021 00:11

Ավելի շուտ հրե դժոխքը կսառչի, քան մենք կդիտարկենք Տիխանովսկայային արտահանձնելու ձեր պահանջները. Լիտվայի ԱԳՆ

05 Մարտ 2021 23:06

Արցախում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար. Արայիկ Հարությունյան

05 Մարտ 2021 23:02

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք

05 Մարտ 2021 22:48

Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակել․ հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում․ Արտակ Զաքարյան

05 Մարտ 2021 22:33
Քաղաքականություն

Հազվադեպ երևույթ է, որ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին. միջազգայնագետ

06 Մարտ 2021 11:49

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել: Իսկ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը ակտիվ հեռախոսազրույցներ են ունեցել...

Կարդալ
Արցախ

Երեկ Արցախում աճյուններ չեն հայտնաբերվել. ԱԻՊԾ խոսնակ

06 Մարտ 2021 11:36

Արցախի հայկական վերահսկողությունից դուրս եկած տարածքներում կատարված որոնողական երեկվա աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Արցախի ՆԳՆ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ