Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հայտնել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ համագործակցում է Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ, ցանկանում է շարունակել երկխոսությունը։
«ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, այսպես կոչված, Մինսկի խմբի համանախագահներն են, ճեպազրույցի ժամանակ մեզ տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների և Ադրբեջանի ու Հայաստանի միջև դադարեցված հակամարտության մասին։ Սա ևս մեկ օրինակ է այն ոլորտի, որ Միացյալ Նահանգները համագործակցում է Ռուսաստանի կառավարության հետ, և տվյալ դեպքում Ֆրանսիայի կառավարության, որպես Մինսկի խմբի համանախագահ, և մենք ցանկանում ենք շարունակել մեր փոխգործակցությունն այդ հարցերի շուրջ»,- ասել է Սալիվանը։