ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռոմանոս Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին:
Պետրոսյանն արձակուրդում կլինի փետրվարի 1-12-ը ներառյալ:
«Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը»,- ասված է վարչապետի որոշման մեջ: