Հունվարի 31-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բքի պատճառով երկկողմանի փակ է, կա կուտակված մոտ 300 տրանսպորտային միջոց, Իշխանասար գյուղի մոտակայքում՝ 500, իսկ միջանկյալ հատվածում՝ 30 տրանսպորտային միջոց։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 75 ավտոմեքենա և 67 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացրել 33 փրկարար ծառայող և ՃՈ չորս կարգախումբ։
Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար ծառայող, ՊՆ N զորամասի թվով 3 տեխնիկա և ՃՈ 4 կարգախումբ։