Բրիտանացի հարյուրամյա վետերան Թոմաս Մուրը, որը Մեծ Բրիտանիայում առաջին կարանտինի ժամանակ ավելի քան 32 մլն ֆունտ սթեռլինգ էր հավաքել Առողջապահության ազգային ծառայությանը (NHS) օգնելու համար, կորոնավիրուսով հիվանդանալուց հետո հոսպիտալացվել է, հայտնել Է նրա դուստրը ՝ Հաննան, Twitter-ում:
Երբ նա դեռ 99 տարեկան էր, իր առջև խնդիր էր դրել իր 25 մետրանոց բակը 100 անգամ շրջանցել , բայց կանգ չի առել և շրջանցել է այգին 200 անգամ։
Մուրի ակցիան այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել, որ նրան հաջողվել է հավաքել գումար, որը տասնյակ հազարավոր անգամներ գերազանցել է ակնկալվող գումարը։
Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը Մուրից տարիքով փոքր է, վետերանին ասպետի կոչում է շնորհել։