Այսօրվանից մինչև մարտի 1-ը հնարավոր է օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։
Հարկավոր է ունենալ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան (առավելագույնը 72 ժամ վաղեմության), որը մուտքագրված կլինի «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում։
Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:
Հիշեցնենք, որ դեպի ՌԴ չվերթների վերսկսումը «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ուղեկցվել է որոշակի բարդություններով։ Մոսկվա մեկնող մի խումբ քաղաքացիներ բողոքել են, որ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ անգամ չեն կարողացել մեկնել, քանի որ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը հաստատող կոդը ներկայացնելիս։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ «Ճամփորդի՛ր առանց COVID-19» hավելվածին միացող նոր լաբորատորիաների ցանկը թարմացվում է։