• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Մարտ 2021 11:07
  • 497.14
  • 588.86
  • 6.47
1 °c
Երևան
3 ° Tue
2 ° Wed
3 ° Thu
5 ° Fri
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են թռչնաբուծության ոլորտի զարգացման հնարավորությունները

Հայաստան,
01 Փետրուար 2021 18:58

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել տեղական թռչնաբուծական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ` հանրապետությունում թռչնաբուծության ոլորտի ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարները համատեղ քննարկելու նպատակով: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Հանդիպման սկզբում նախարարը տեղեկացրել է, որ 2022 թվականից Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ աճելու է, ինչը պետք է դիտարկել որպես հնարավորություն հանրապետությունում թռչնաբուծության ոլորտը զարգացնելու համար։ Վահան Քերոբյանը հորդորել է համատեղ քննարկումների արդյունքում գտնել արդյունավետ միջոցներ թռչնամսի և հավկիթի տեղական արտադրության ծավալներն ավելացնելու և արտահանումը խթանելու համար:

Խոսելով խնդիրների մասին, էկոնոմիկայի նախարարը շեշտել է, որ Հայաստանում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է, և անհրաժեշտ է ապահովել բիզնեսի համար ֆինանսների հասանելիությունը, օգնել տեղական արտադրողին գործարկել իր ողջ ներուժը և ստեղծել մոդեռնիզացված շուկա։

Ընդգծելով ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու, ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու համար գործնական քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ պետությունն արդեն իսկ այս ուղղությամբ որոշակի գործողություններ է իրականացնում։ Որպես օրինակ նա, մասնավորապես, նշել է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները, որոնց համաձայն ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի սահմանաչափը 450.0 մլն դրամից կբարձրանա մինչև 1 մլրդ դրամ։

«Հայաստանի թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանը համառոտ ներկայացրել է թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը և նշել, որ թռչնամսի արտադրության ծավալների տեսանկյունից ամենահաջողված տարին համարվում է 2019 թվականը։ Նրա խոսքերով՝ 2020 թվականի արդյունքները թեև փոքր-ինչ զիջում են նախորդող տարվա ցուցանիշներին, սակայն բավարար են, ինչը մասամբ պայմանավորված է եղել համավարակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին շուկաներում տեղական թռչնամսի և հավկիթի բարձր որակի ապահովմանը և մրցունակության բարձրացմանը, իրացման շուկաների ընդլայնմանը, ձվի արտադրության շուկայի օրենսդրական կարգավորմանը, ներմուծվող թռչնամսի որակի վերահսկողության խստացման անհրաժեշտությանը, ոլորտում պետական այլ մեխանիզմների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև հանրապետությունում պետական աջակցությամբ տոհմային տնտեսության ստեղծումը, ինչը կնվազեցնի տեղական արտադրողների կախվածությունը ներմուծումից։

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ բարձրացված բոլոր խնդիրները նախարարության կողմից հանգամանորեն կուսումնասիրվեն և դրանց լուծման համար կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Tags: Թռչնաբուծության ոլորտի զարգացման հնարավորություններըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկում
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի վարակման 158 դեպք է հաստատվել

01 Մարտ 2021 11:03

Մարտի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, որոնցից 163511-ն` առողջացած, 3195-ը` մահվան ելքով:   Կորոնավիրուսային...

Members of 'My Step' faction Andranik Kocharyan and Ruben Rubinyan hold parliamentary briefings at the RA NA

Ժողովրդավարության անկումը չի կարող հանգստություն ու կայունություն բերել. Ռուբինյան

01 Մարտ 2021 00:12

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեմ, որ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

01 Մարտ 2021 00:00

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից...

Թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հավատարմագրման հայտ առայսօր չի ներկայացրել. ԱԳՆ

28 Փետրուար 2021 23:35

Տելեգրամյան ալիքներից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե թուրքական TRT հեռուստատեսությունը հայտ է ներկայացրել մարտի 1֊ին Երևանում տեղի...

  • Լրահոս

Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու․ Տիգրան Ավինյան

01 Մարտ 2021 11:03

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի վարակման 158 դեպք է հաստատվել

01 Մարտ 2021 11:03

Կիրականացվեն Խնածախից ու Այգեստանից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

01 Մարտ 2021 10:49

Լուսանկարի շուրջ քաղաքական պատումներ ստեղծելու որևէ հիմք չկա. Գոռ Աբրահամյան

01 Մարտ 2021 10:37

Մայրաքաղաքում ու մարզերից մեկում հոսանքի երկարատև անջատում է լինելու

01 Մարտ 2021 10:23

Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար․ Արմեն Սարգսյան

01 Մարտ 2021 10:15

Ռուս խաղաղապահների համար Արցախում ևս չորս մոդուլային քաղաք է կառուցվել

01 Մարտ 2021 10:11

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

01 Մարտ 2021 09:56

Նախարարությունից պարզաբանել են Սուրեն Պապիկյանի ընտանիքի անվան հետ շրջանառվող լուրերին

01 Մարտ 2021 09:47

Մատենադարանում բացվելու է արցախյան ձեռագրերի ցուցահանդես․ ԱԳՆ

01 Մարտ 2021 09:19

Ժողովրդավարության անկումը չի կարող հանգստություն ու կայունություն բերել. Ռուբինյան

01 Մարտ 2021 00:12

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

01 Մարտ 2021 00:00

Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց. Տիգրան Աբրահամյան

28 Փետրուար 2021 23:48

Թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հավատարմագրման հայտ առայսօր չի ներկայացրել. ԱԳՆ

28 Փետրուար 2021 23:35
Քաղաքականություն

Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու․ Տիգրան Ավինյան

01 Մարտ 2021 11:03

Փոխվարչապետ Տիգրան Ավենյանը Մարտի 1-ի կապակցությամբ Facebook-ի էջում գրել է․ «13 տարի առաջ մեր պետությունն ու հասարակությունն ուժեղ ցնցման ենթարկվեցին,...

Կարդալ
Առողջություն

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի վարակման 158 դեպք է հաստատվել

01 Մարտ 2021 11:03

Մարտի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, որոնցից 163511-ն` առողջացած, 3195-ը` մահվան ելքով:   Կորոնավիրուսային...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ