ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել, որում ասված է․
«Նիկոլ Փաշինյանի վախերը
Նիկոլ Փաշինյանի լրագրողական և պատգամավորական գործունեության ալֆան և օմեգան «օդում կախված լուրերն» էին։
Ու հիմա, «օդում կախված լուրերի» սուպերմենը ԶԼՄ-ի մասին օրենքով ուզում է Հայաստանում ազատ խոսքը ևս ձևել իր ճաշակով, որպեսզի «ազատ խոսք» համարվի բացառապես իր ՊՈԱԿ-իր երկնած ֆեյքաաղբը։
Որովհետև՝
Որովհետև՝
լրագրողական աղբյուրների պաշտպանությանը անդրադարձ կատարել են ոչ միայն ներպետական օրենսդրությունները, այլ նաև միջազգային ամենատարբեր կառույցներ, օրինակ՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն, անանուն աղբյուրների բացահայտման հետ կապված բազմաթիվ որոշումներ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, օրինակ՝ «Financial Times»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, «Goodwin»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, որտեղ հստակ նշվում է, որ լրագրողական աղբյուրները պետք է պաշտպանվեն, լրագրողական աղբյուրները հե՛նց անանուն լինելու համար են եւ լրագրողն իրավունք ունի չմատնանշել լրագրողական աղբյուրը։
Եւ վերջին «Որովհետևը».
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ օրենսդրական նախագիծ են ներկայացրել ազգային ժողով, որում առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։ Մասնավորապես, առաջարկվում է արգելել տեղեկատվական հարթակներում այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որտեղ հղում է արվում անանուն աղբյուներին։