ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հուսով է, որ մոտ ժամանակներս կկայանա իր նախնական առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանի հարակից տարածքներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«[Ուղեւորության կազմակերպման] վերաբերյալ քննարկումները շարունակվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը: «Հուսով ենք, որ առաքելությունը կուղարկվի մոտ ժամանակներս»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: