Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի տեղեկացմամբ՝ ձայների բաշխվածությունն այսպիսին էր՝ 102 կողմ, 1 դեմ:
ԱԺ 131 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 103-ը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն էր այդ պաշտոնում առաջադրել Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:
Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ., Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վռճաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: