Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանին և Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանին Ռուսաստանի դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։
«Արթուր Մայսուրյանի և Նաիրա Կարապետյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Մայսուրյանի և Նաիրա Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,-ասված է որոշման մեջ: