• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Մարտ 2021 10:51
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
5 ° Wed
-1 ° Thu
-3 ° Fri
1 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Հայաստան,
18 Փետրուար 2021 19:01

Պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը, 2009թ. հուլիսի 6-ից մինչև 2011թ. նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011թ. նոյեմբերի 15-ից մինչև 2018թ. հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարելու և կազմակերպելու, սահմանված կարգով Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունն ապահովելու, ինչպես նաև իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելու և Երևանի սեփականություն համարվող գույքը տնօրինելու լիազորություններ, 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:

Վերջինիս հանձնարարությամբ՝ 2011թ. Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:

Այնուհետև, 2012 թվականին, Ավանեսովի փողոցում գտնվող՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքից անհիմն նվազեցվել է 580,63 քմ. մակերեսով հողատարածք, որից 575 քմ. մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին, իսկ 2014թ. նույն ՀՈԱԿ-ի կողմից զբաղեցրած հողատարածքից կրկին անհիմն նվազեցվել է 863,34 քմ. մակերեսով հողատարածք, որը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով կրկին ձեռք է բերել Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը՝ դպրոցներին զրկելով փաստացի իրենց ամրակցված հողատարածքներն ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Հետագայում, 575 քմ. և  863,34 քմ. մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող մեկ հասցեում:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Tags: Անդրանիկ ՔասարյանՏարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվելՔննչական կոմիտե
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Արցախի մի շարք շրջաններում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում․ ԱԻՊԾ

09 Մարտ 2021 10:00

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․   «Տեղեկացնում ենք, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված,...

Լարսը փակ է․ ռուսական կողմում մոտ 270 բեռնատար է կուտակվել

09 Մարտ 2021 09:20

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։  Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ»...

Տավուշի մարզպետը մտադիր է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին դատի տալ

08 Մարտ 2021 23:10

Հայաստանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ դատական ​​հայց հարուցելու մտադրություն ունի: Վերջինս...

Հայկական դիվանագիտությունը հպարտ է, որ առաջին կին դեսպանը եղել է Դիանա Աբգարը. ԱԳՆ 

08 Մարտ 2021 22:52

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ: ԱԳՆ-ն օրվա առիթով մի պատմական դրվագ է հիշել:   ԱԳՆ հայտարարության մեջ,...

  • Լրահոս

Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է․ փաստաբան

09 Մարտ 2021 10:45

ԼՀԿ-ի պատգամավորները մանրամասներ են հայտնել Տավուշ կատարած այցից

09 Մարտ 2021 10:33

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը

09 Մարտ 2021 10:25

Հեռախոսազրույց՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ

09 Մարտ 2021 10:15

Արցախի մի շարք շրջաններում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում․ ԱԻՊԾ

09 Մարտ 2021 10:00

Մամուլի տեսություն․ Գասպարյանը ցանկացել է բանակը հանել փողոց, Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է

09 Մարտ 2021 09:53

Ֆիզուլիում կառուցվող օդանավակայանը դառնալու է ոչ միայն ՀՀ և Արցախի, այլև ՌԴ-ի և Իրանի դեմ գործող ռազմակայան․ իրանագետ

09 Մարտ 2021 09:50

«Ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում»․ ՄԻՊ-ը նոր ապացույցներ է ներկայացրել

09 Մարտ 2021 09:33

Հոսանքի երկարատև անջատումներ Երևանում և մարզերում

09 Մարտ 2021 09:28

Լարսը փակ է․ ռուսական կողմում մոտ 270 բեռնատար է կուտակվել

09 Մարտ 2021 09:20

Կողոպտել են Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը

09 Մարտ 2021 09:06

Տավուշի մարզպետը մտադիր է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին դատի տալ

08 Մարտ 2021 23:10

Թուրքիան ուժեղացնում է համագործակցությունը Վրաստանի հետ՝ էներգետիկ ոլորտում

08 Մարտ 2021 23:02

Հայկական դիվանագիտությունը հպարտ է, որ առաջին կին դեսպանը եղել է Դիանա Աբգարը. ԱԳՆ 

08 Մարտ 2021 22:52
Իրավունք

Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է․ փաստաբան

09 Մարտ 2021 10:45

Ընդդիմության վարաչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․ «Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ...

Կարդալ
Քաղաքականություն

ԼՀԿ-ի պատգամավորները մանրամասներ են հայտնել Տավուշ կատարած այցից

09 Մարտ 2021 10:33

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սարգիս Ալեքսանյանը և Աննա Կոստանյանը մանրամասներ են հայտնել Տավուշ կատարած  այցից։  Սարգիս Ալեքսանյանն իր...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ