Փաստորեն երեկվա ձերբակալությունների շքերթի հիմքը Քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածն է, որի վերաբերյալ կա առնվազն երկու խնդիր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«1) Հոդվածը ոչ միայն իրավական որոշակիության լրջագույն խնդիր ունի ու դրա պայմաններում հիմնավոր կասկածի շեմն առհասարակ հնարավոր չէ հաղթահարել,
2) Այլ նաև Հոդվածի հիմքը Ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կանոններ խախտելն է: Կանոնները սահմանված են Կառավարության որոշմամբ, որոնք ՄԻՊ դիմումի հիման վրա գտնվում են ՍԴ վարույթում եւ ՍԴ-ն կասեցրել Է դրանց գործողությունը: Այսինքն ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա…»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով երեկ՝ փետրվարի 20-ին, ՀՀ ազգային անվտանգությունում ձերբակալվածներ կան։
Նշենք, որ երեկ ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը։
ԱԱԾ էին բերման ենթարկվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ու սահմանադրագոտ Գոհար Մելոյանը, ովքեր ազատ են արձակվել։