• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Փետրուար 2021 10:16
  • 497.14
  • 588.86
  • 6.47
1 °c
Երևան
2 ° Mon
3 ° Tue
1 ° Wed
1 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել երեկվա ձերբակալությունների հետ կապված

Հայաստան,
20 Փետրուար 2021 12:48

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.Ս-ն, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ-ին, վարորդին՝ Մ.Ա-ին, Ա.Ս-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորվմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ։

Խմբի անդամները Facebook սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan»  կեղծ էջ:

Վերջիններս, համատեղելով իրենց ջանքերը, կատարելով դերերի բաշխում՝ ձեռնամուխ են եղել հանցավոր նպատակի իրագործմանը, որի համար Ա.Ս-ն, գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները սոցիալական ցանցում մեկնաբանելիս 2020 թվականի հոկտեմբերի 10-ից կատարել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ՝ պետական դավաճանության, պատերազմի ժամանակ կանխամտածված գործողություններ իրականացնելու, հայ զինվորներին գիտակցված զոհելու և այլնի վերաբերյալ մտքեր։

Բացի այդ, Ա.Ս-ն, օգտագործելով մտացածին անձի անհատական տվյալներով բացված հիշյալ կեղծ էջը, նույն հրապարակումներում կատարել է հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ», ինչպես նաև նույն հրապարակումներում կատարել է բազմաթիվ անվանական հասցեագրումներ չունեցող վիրավորանքներ, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ և հայհոյախոսության տարբեր դրսևորումներ՝ ուղղված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց համակիրներին՝ այդ գործողություններով բացահայտ կերպով հարուցելով ազգային թշնամանք և նվաստացնելով ազգային արժանապատվությունը, մասնավորապես՝ հայ ազգի շրջանում քաղաքական հայացքներով պայմանավորված սերմանել փոխադարձ ատելություն, անվստահություն և արհամարհանք, սեփական ազգի՝ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդելով իշխանության ներկայացուցիչների, առանձին անհատների և նրանց համախոհների վրա:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Ա.Ս-ն, Կ.Բ-ն, Մ.Ա-ն, Ա.Ս-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, մոդեմներ և քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ :

Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, խմբի մյուս անդամների բացահայտման և նրանց ունեցած դերակատարության, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

ԱԱԾ-ն հորդորում է ռազմական դրության պայմաններում համացանցի տարբեր սոցիալական կայքերում դրսևորել հանդուրժողականություն և միմյանց նկատմամբ զսպվածություն:

 

 

Tags: ԱԱԾ պարզաբանում
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն. նախագահի աշխատակազմ

27 Փետրուար 2021 21:51

«Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն...

Պահանջում ենք երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին. ՀՀ ՊՆ

27 Փետրուար 2021 21:49

Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց...

ՀԲ-ի կանխատեսումներով՝ ՀՀ-ի ‭ՀՆԱ իրական աճի ցուցանիշը ‬2020թ. լինելու է վատագույնը՝ մեր հարևանների համեմատությամբ. ԼՀԿ

27 Փետրուար 2021 20:46

Արկադի Խաչատրյանի մեկնաբանությունը ՀՆԱ-ի վերաբերյալ Ահա ‭2020‬թ‭. ‬ՀՀ համախառ‭ն ‬ներքին‭ ‬արդյունքի ‭(‬Հ‭ՆԱ‬)‭ ‬տարեկան նախնակա‭ն ‬տվյալները՝ ‭ՀՆԱ իրական անկումը կազմել է...

Ոստիկանապետի հրաժարականի լուրը սուտ է. Վահագն Ալեքսանյան

27 Փետրուար 2021 20:30

«Ոստիկանապետի հրաժարականի լուրը սուտ է․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը: Նշենք,...

  • Լրահոս

Մարտի 1-ին հրավիրում եմ հանրահավաքի և երթի. Նիկոլ Փաշինյան

28 Փետրուար 2021 09:50

Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել

27 Փետրուար 2021 23:03

Լոռին պահանջում է Ալաշկերտին տեխնիկական պարտություն տալ․ վանաձորյան թիմը ներկայացրել է պատճառը

27 Փետրուար 2021 22:49

Դանակահարություն Վանաձորում. 1 անձ ձերբակալվել է

27 Փետրուար 2021 22:37

Ռուստամ Բաքոյանը Իրաքում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սինջարի եզդիների փախստականների ճամբար

27 Փետրուար 2021 22:22

Արցախում ականազերծվել են 1519 հա տարածք. ՌԴ ՊՆ

27 Փետրուար 2021 22:07

ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել ԼՂ-ում. VOA

27 Փետրուար 2021 21:59

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն. նախագահի աշխատակազմ

27 Փետրուար 2021 21:51

Դիլիջանի քրեական հետախույզները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

27 Փետրուար 2021 21:51

Պահանջում ենք երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին. ՀՀ ՊՆ

27 Փետրուար 2021 21:49

Ասկերանում ոգեկոչել են Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը

27 Փետրուար 2021 21:36

Ժամը 15:40-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է 3300 մարդ. ԻՔՄ

27 Փետրուար 2021 21:19

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմադիրները վրաններ են բացել

27 Փետրուար 2021 21:01

ՀԲ-ի կանխատեսումներով՝ ՀՀ-ի ‭ՀՆԱ իրական աճի ցուցանիշը ‬2020թ. լինելու է վատագույնը՝ մեր հարևանների համեմատությամբ. ԼՀԿ

27 Փետրուար 2021 20:46
Քաղաքականություն

Մարտի 1-ին հրավիրում եմ հանրահավաքի և երթի. Նիկոլ Փաշինյան

28 Փետրուար 2021 09:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-ի էջում գրել է.   «Սիրելի հայրենակիցներ.   Երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում...

Կարդալ
Մշակույթ

Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել

27 Փետրուար 2021 23:03

Վատիկանի Սուրբ Գրիգոր Նարեկացու ծիսական տոնի առաջին հիշատակության առթիվ Վատիկանի Սուրբ Պետրոսի Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ։ Ինչպես հայտնում...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ